Անդրանիկի փողոցում կրակոցներ արձակած տղամարդու ինքնությունը պարզվել է

Անդրանիկի փողոցում կրակոցներ արձակած տղամարդու ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում սեպտեմբերի 4-ին կրակոցներ արձակած տղամարդու ինքնությունը ոստիկանությունը պարզել է։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են 1977 թվականին ծնված Ս․Մ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19։10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել՝ Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել էին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, ինչպես և այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 26 պարկուճ: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում