AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում սպասում են X ժամին, երբ Հայաստանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, LIVEnews.am: Ադրբեջանում հիանալի տեսնում են, որ այն փոփոխությունները, որոնք եղան Հայաստանում, նախ բավական հետ են գցել երկիրն իր զարգացման մեջ՝ և տնտեսական առումով, և ռազմական, և անգամ հոգեբանական առումով չափազանց հետ են գցել, ու հասկանում են, որ այդ կորուստները վերականգնելու համար մեզ բավական շատ ժամանակ է պետք լինելու։ Այս մասին LIVEnews.am-ի տաղավարում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Հրանտ Մելիք- Շահնազարյանը։

Ըստ հիշյալ կենտրոնի ղեկավարի, այդ բավական շատ ժամանակն Ադրբեջանն օգտագործելու է որպես հնարավորություն, կամ դիտարկում է որպես ժամանակային լիմիտ, որի ընթացքում կարող է ինչ-որ հարցեր լուծել։ Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում, բայց նաև չեն դանդաղում․․․

«Ցավոք սրտի, եթե Հայաստանում շարունակվի այս ներքին ատելության քարոզչությունը, եթե Հայաստանի իշխանություններն ինչ-որ պահի չգիտակցեն, որ իրենք իսկապես պատասխանատվություն են կրում ոչ միայն Գյումրիից Երևան քայլող մարդկանց, այլև ամբողջ ազգի համար, ուրեմն, Աստված մի արասցե, հնարավոր են շատ ավելի վատ զարգացումներ հանրության ներսում, և Ադրբեջանում սպասում են դրան, X ժամին, երբ որ Հայաստանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, երբ որ Փաշինյանը նոր հայտարարություններ կանի, որովհետև Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեծ նվեր է Ադրբեջանի համար, Հայաստանի Հանրապետությունն արդեն դարձավ կոնֆլիկտի լիարժեք կողմ»,- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը։

Հայաստանում անցյալ տարվա գարնանը տեղի ունեցածը, ըստ նրա, ոչ թե թավշյա հեղափոխություն էր, ինչպես ներկայացվում է իշխանությունների և ոմանց կողմից, այլ իշխանության զավթում կամ իշխանափոխություն, որը հեղափոխության, հեղափոխական գաղափարների հետ որևէ առնչություն չունի։

Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքները չեն փոխվել, նույնն են մնացել։

«Փոխվել են միայն այդ սպառնալիքներին արձագանքելու մեր կարողությունները, մոտեցումներն այդ սպառնալիքներին, որովհետև այն քաղաքական թիմը, որն այսօր իշխում է Հայաստանում, բազում խնդիրներ ունի, նախևառաջ, արժեքային ընկալումների հետ կապված, այսինքն՝ այն, ինչը դուք կոչում եք սպառնալիք, իրենց համար, կարող է, սպառնալիք չէ, այլ ցանկալի ինչ-որ մի երևույթ, և մենք դա տեսնում ենք ամեն օր, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն այս կամ այն պախարակելի երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերում, եթե չասեմ, որ դրա քարոզն են իրականացնում,- ասաց LIVEnews.am-ի հյուրը։- Դուք խոսում եք, օրինակ, աղանդների մասին, բայց այդ աղանդները եղել են իշխանափոխության շարժիչ ուժերից մեկը՝ հրապարակ լցնող կառույցներից մեկը, համացանցում տեղեկատվական պատկեր ստեղծող ուժերից մեկը, նաև խաչմերուկներ, փողոցներ փակող ուժերից մեկը և այլն, ակտիվ դերակատարում ունեցել են, և դա փաստ է, որ մենք բազմիցս տեսել ենք, դրան ականատես ենք եղել։ Դրա համար ես կասեմ, որ սպառնալիքները նույնն են մնացել, բայց պակասել է մեր դիմադրողականությունն այդ սպառնալիքների հանդեպ, որովհետև պետության մի շարք ճյուղեր, ուղղություններ ուղղակի չեն արձագանքում կամ անգամ նպաստում են, որպեսզի դրանք զարգանան։ Մյուս կողմից դա, իհարկե, ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծելու Հայաստանի և հայ ժողովրդի դեմ գործող տարբեր ուժերի համար, այդ թվում նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի․․․»։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններին ՀՀ իշխանությունների ու նրանց շրջապատի կողմից մի շարք հարվածներ են հասցվել, վերջինը՝ Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալն էր։ Խոսելով այս մասին, Հրանտ Մելիք- Շահնազարյանը ներկայացրեց, թե ով է Շիշկինը, ինչու նրան քաղաքական ապաստան տրվեց, ինչպես նաև ներկայացրեց վերոնշյալ հարվածների մի քանի օրինակներ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստացի ձերբակալությունը և այլն։

Հիշյալ կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, Սորոսի հիմնադրամը, իր հերթին, փորձում է արմատավորվել Արցախում, փորձելու է այնտեղ ներքին տարաձայնություններ, խառնակչություն մտցնելով, թուլացնել Արցախի դիմադրողականության ուժը և արտաքին, և ներքին սպառնալիքների հանդեպ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan