Բակո Սահակյան. Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. (Տեսանյութ)

Բակո Սահակյան. Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՏԻՄ ընտրություններում արձանագրելու ենք հաջողություններ, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու, և ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառանալով Tert.am-ի հարցին՝ Արցախի 228 համայնքներում ընթացող ընտրությունների վերաբերյալ:

Բակո Սահակյանն ասաց, որ սիրում է Ստեփանակերտը ու փորձելու են քաղաքին հաղորդելու այն ներուժը, որը, իբրև մայրաքաղաք, կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև ամբողջ երկիրը:

Անդրադառնալով Tert.am-ի մյուս հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան և կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության կա, Արցախի նախագահը պատասխանեց. «Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն :Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում