Արցախում ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Արցախում ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Արցախում ավարտվել են ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։ ժամը 20.00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը։

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան եւ «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:

Դավիթ Սարգսյանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետն է, Արայիկ Ավանեսյանը «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության համահիմնադիրներից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում