Ջերմուկի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ջերմուկի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am:  11։23

ՀՀ կառավարությունն իրավունք ունի ամենամյա մոնիթորինգ իրականացնել՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունների ուսումնասիրության համար։ Եթե խախտում արձանագրվի՝ Կառավարությունն իրավունք ունի ընկերության լիցենզիան չեղյալ հայտարարելու համար։

Խնդիր եմ դրել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը գնի անհրաժեշտ տեխնիկան՝ մոնիտորինգ անցկացնելու համար։

11։16

Ջերմուկի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները․ ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ Տեսչական մարմնին հանձնարարել է ստուգումներ իրականացնել։

11:13

Չենք կարող անտեսել բնապահպանական ռիսկերը։ Եթե հանքի շահագործումն անվտանգ չէ, այն չի կարող շահագործվել, բայց ընկերությունն ամենաբարձր մակարդակով խոստանում է ապահովել անվտանգությունը և պահպանել բոլոր չափանիշները։

11։07

«Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու որևէ իրավական հիմք չունենք»,-ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ արձանագրելով, որ հանրության շրջանում կան մտահոգություններ, որոնք պետք է հաշվի առնել։

«Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու որևէ իրավական հիմք չունենք,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ արձանագրելով, որ հանրության շրջանում կան մտահոգություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Եթե մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս, որ շահագործվի, շատ պարզ հարց է ծագում. ինչո՞ւ, բնապահպանական մտավախություններից ելնելո՞վ՝ այո, իհարկե բնապահպանական մտավախություններից ելնելով: Այստեղ ծագում է հաջորդ հարցը՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք թույլ տալիս օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, Թեղուտի հանքը շահագործվի»,– ասաց վարչապետը և հավելեց, որ պետք չէ արհամարել երկրի տնտեսության անվտանգության հարցը:

«Եթե մենք ասում ենք՝ մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, կարճ ասած բոլորդ հավաքվեք գնացեք, մենք մեր երկրի այս իրավիճակում առաջացող ռիսկերի կառավարման ղեկը մեր ձեռքից բաց ենք թողնում: Երբ մենք գնում ենք իմ առաջարկած ճանապարով՝ մենք առաջացող բոլոր ռիսկերի կառավարման ղեկը պահում ենք մեր ձեռքերում»,- ամփոփեց նա:

11։00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով խոսում է Ամուլսարի հանքի խնդրի մասին։

«Զրույց քաղաքացու հետ. կրկին Ամուլսարի մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում