AM | RU
USD
EUR
RUB

Ամուլսարի հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու. Երկրաբան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Երկրաբան Շահեն Խաչատրյանը կարծում է, որ ոչ մի իրավական հիմք չկա Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու, բայց նաև պնդում է՝ հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք։ Վարչապետը նաև ջերմուկցիներին պաշտոնապես խնդրել ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

«Չգիտեմ, թե հետագա պատասխանատվությունն ով է կրելու, եթե այնտեղ որևէ բացասական երևույթ տեղի ունեցավ։
Բոլոր դեպքերում, ՀՀ գիտնականների մեծ մասը, ովքեր այդ աշխատանքներն անկողմնակալ հետազոտել են, եկել են այն եզրակացության, որ այնտեղ կան խնդիրներ։ Հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրաբանը։

Նրա խոսքով՝ հանքը շահագործող ընկերության նախատեսած միջոցառումները, իհարկե, կարող են որոշ հարցեր մեղմել, բայց եթե ստացվի այնպես, որ Ջերմուկի և տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրերը աղտոտվեն, պարզ չէ, թե ով է պատասխան տալու դրա համար։

«Լիդիանը 10 տարի կշահագործի հանքավայրը և Հայաստանից կհեռանա։ Ջրերը կեղտոտվելու են առնվազն 10 տարի հետո, այսինքն՝ իրենց գործունեության ժամանակահատվածում էական փոփոխություններ տեղի չեն ունենալու», - ասաց Շահեն Խաչատրյանը։

Երկրաբանն ասաց, թե քանի որ արդեն սխալն արված է՝ թույլ տալով ընկերությանը մուտք գործել հանքավայր, արդեն ոչինչ չի մնում անել, քան ազգովին հետևել, որպեսզի հանքավայրը շահագործվի այնպես, ինչպես խոստանում են ընկերության ներկայացուցիչները.

«Ներկա պահին և առաջիկա տասը տարիներին մենք չենք տեսնի աղտոտում, որովհետև դա տեսանելի չի էլ լինելու։ Տասը տարի հետո է այդ թույնը տարածվելու շրջակա միջավայր։ Ջերմուկի խմելու ջրի մի մասն Ամուլսարի հանքերում է գտնվում, ապացուցված չէ, որ դրանք վտանգված չեն, Լիդիանի փաստաթղթերում մեզ դա չեն համոզում»։

Իր ուսանողներին երկրաբանը սովորեցնում է, որ հանքավայրերը պետք է հայտնաբերել և շահագործել, բայց այս դեպքում դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, որովհետև այդ տարածաշրջանում դա ուղղակի անթույլատրելի է։

«Անհամատեղելի է։ Եթե ուզում ենք, որ մեր տուրիզմը կամ առողջարանային համալիրը և Ջերմուկի բրենդը փոխարինել ժամանակավոր ինչ-որ բաների հետ, խնդրեմ։ Հայտնի չէ այդ գեղեցիկ ու գողտրիկ անկյունի հետագա ճակատագիրը, որովհետև դա էլ գնահատված չէ», - եզրափակեց խոսքը երկրաբանը։

Լրահոս
Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից ԱԺ–ն քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ Ասուլիս՝ ԱՆ պարգևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության մասին․ ուղիղ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan