Մակրոնը կայցելի Մոսկվա

Մակրոնը կայցելի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կայցելի Ռուսաստան Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նախարարի խոսքով, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված՝ կապված «Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի» հետ: Այս առիթով, Մակրոնը կժամանի Մոսկվա, ավելացրել է Դրիանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:

Միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում՝ 2020 թվականի մայիսի 9-ին: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ 17 օտարերկրյա ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Մասնավորապես՝ Հնդկաստանը, Կուբան, Վենեսուելան, Բելառուսը և Սերբիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում