AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Վիտալի Շիշկինին արտահանձնել են. Միգրացիոն ծառայությունն ասում է՝ տեղեկություն չունի

 

«Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։ Այդ մասին նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։

Հետագայում, սակայն, լրագրող Էմիլ Բաբայանն ընդարձակ գրառմամբ ամբողջացրեց Շիշկինի գործունեությունը, համաձայն որի՝ ՌԴ Արզամաս քաղաքում «15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետևում կանգնած էր Շիշկինը: Նա ամենուր, ինչպես կարողանում էր՝ գոռում էր, որ ինքը ռուս ազգայնական է, նացիոնալ-սոցիալիստ, աջ: Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ասում է, որ այդ ամենը ռուսական հատուկ ծառայություններն են հորինել»:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մեկնաբանելով Շիշկինի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել էր, որ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել, ասել է թե՝ Հայաստանը ոչ ոքի, այդ թվում և՝ Շիշկինին, ապաստան չի տվել` համաձայն այդ օրենքի:

Այս առումով Էմիլ Բաբայանը գրել էր. «Լավ, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը չի կիրառվել: Բայց Հայաստանում կա ուրիշ օրենք, որը կոչվում է «Փախստականների ու ապաստանի մասին»: Դրանք երկու տարբեր օրենքներ են, երկուսն էլ ենթադրում են փախստականի կարգավիճակի տրամադրում: «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում թվարկված են այն հիմքերը, համաձայն որոնց` Հայաստանը կարող է օտարերկրյա քաղաքացուն փախստական ճանաչել ու նրան համապատասխան կարգավիճակ տրամադրել: Այդ հիմքերը շատ չեն. կամ մարդը հետապնդվում է որոշակի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու համար, կամ հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Վերջ, այլ հիմքեր չկան, կարող եք ինքներդ ստուգել (հոդված №6, մաս 1): Երաշխավորության նյութերում, որոնք Շիշկինը փոխանցել է Հայաստանի միգրացիոն ծառայությանը, ասվում է, որ իրեն հետապնդում են հենց քաղաքական մոտիվներով. իբր թե ինքը ընդդիմադիր գործիչ է ու վախենում է, որ իրեն կբռնի Պուտինը: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանությունները բոլորին ասել են, որ Վիտալի Շիշկինին «քաղաքական ապաստան» չեն տվել, բայց տվել են «քաղաքական մոտիվներով փախստականի» կարգավիճակ: Իբր թե դրանում ինչ-որ տարբերություն կա»:

Եվ ահա «168 ժամ»-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երևույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

Եթե տեղեկությունը ճիշտ է, և իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։

Մի՞թե հնարավոր չէր ավելի հետևողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետև մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում «Իրավունք». Սամվել Ալեքսանյանը յուղոտ պատառներից օգտվելու առիթը բաց չի թողնում «Ժողովուրդ». Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով «Փաստ». Ե՞րբ Հայաստանում հետաքննություն կանցկացվի` պարզելու համավարակի դեմ պայքարի «արդյունավետությունը» «Ժողովուրդ»․ Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում «Հրապարակ». Դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները» «Փաստ». Փաշինյանի թիմի պահվածքն «իսպանական ամոթ» է առաջացնում «Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ ԲՀԿ առաջնորդի դեմ ցուցմունք կտան «Փաստ». Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 8 Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան» Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan