ԱԺ նիստը շարունակվում է. ուղիղ

ԱԺ նիստը շարունակվում է. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երեկ մեկնարկել և շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը։

Օրակարգում ընդգրկված են՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը, ինչպես նաև այլ նախագծեր։

ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին » օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում