AM | RU
USD
EUR
RUB

Էլինար Վարդանյան. Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Altprojects.am: Մեր երկրում դատաիրավական համակարգը գնալով վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ Սա այն միտումն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է՝ փոփոխությունների հույսով լցված հարյուր հազարավոր քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։

Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով, և հետադարձ հայացքը շատ կարևոր է՝ գոնե պատկերացնելու համար, թե ուր ենք գնում և ինչ վտանգավոր հանգրվանների կարող ենք հասնել։

2018-ի մայիսից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Մի փուլ, երբ իրավապահ մարմինները մրցակցության մեջ էին, թե ով ավելի աղմկահարույց բացահայտում կանի։ Դրանք մտնում էին մեր յուրաքանչյուրի տուն, սենյակ, ուղեղ, ստեղծում ծանր մթնոլորտ։ Հետո այդ բացահայտումները ճնշող մեծամասնությամբ մոռացվում էին, հիմնականում «ջուր» էին, և դրանց փոխարինելու էին գալիս նորերը։

Զուգահեռ սկսվեց «թեժ գծի» պաշտամունքը, հասարակությանը ներշնչվեց, որ հարևանի, ընկերոջ, ծանոթ-անծանոթի դեմ բողոք գրելը՝ բարձր քաղաքացիական գիտակցություն է։

Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։ Ըստ էության հայտարարվեց, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։

Հետո ՍԴ նախագահի ինքնահռչակման անհաջող փորձն էր, ՍԴ դատավորներին հրաժարականի դրդելու աննախադեպ գործընթացը։

Հիմա, ըստ երևույթին, մտնում ենք օրենսդրական լուծումների փուլ, որն ապագա վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքն է նախապատրաստելու։ Խոսքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և այսպես կոչված անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդման մասին է։ Այս փաստաթղթում տեղ գտած՝ «1991-2018 թթ. տեղի ունեցած խախտումներ» ձևակերպումը ինձ խիստ մտահոգում է. իսկ ո՞վ է արձանագրելու, կանխելու, կանխարգելելու, հրապարակայնացնելու 2018-ից հետոյի անօրինականությունները։ Ի՞նչ է, դրանք չկա՞ն, դրանք չե՞ն լինելու։ Պետության և նրա հասարակության կյանքը չի բաժանվում մինչև 2018 և 2018-ից այս կողմ։ Սա ուղիղ դեպի դատաիրավական ամենաթողություն տանող ճանապարհն է։

Այս և այլ մտահոգություններ ստիպում են նոր գործիքներ, ավելի նոր մեխանիզմներ ստեղծել իրավական ամենաթողության դեմ պայքարում։ ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին վախեցնել։ Մանավանդ, որ վախեցողները վաղուց վախեցել են ու «բարիշել»։ Բայց այդ ամենի արդյունքում պետությունը կարող է հայտնվել խորը ճգնաժամում։

Այլընտրանքային նախագծեր խումբը և «Իմ Ձայնը» ՀԿ-ն սկսում են նոր նախագիծ, որի նպատակն է լինելու՝ հստակ մոնիտորինգի տակ պահել դատաիրավական ոլորտը: Օգնել հասարակության տարբեր շերտերին՝ պաշտպանել սեփական իրավունքները։ Օգնել երկրին՝ պահպանել անկախ դատաիրավական համակարգը, զսպել դատախազության հակաիրավական դեմարշը։

Ես մնում եմ այն կարծիքին, որ այսօր ամենակարևոր գործերից մեկը անկախ արհմիությունների ստեղծումն է, որ մարդիկ տեղերում պաշտպանեն իրենց իրավունքները և չստացվի, որ հին ֆեոդալներից հայտնվեցին նոր ֆեոդալների տիրապետության տակ։

Առաջիկայում «Իմ ձայնը» նախագիծն ունենալու է իր կայքը՝ myvoice.аm և imdzayn.am, որը գործարկելու է նաև «օնլայն արհմիության» գաղափարը՝ քաղաքացիների և ակտիվ խմբերի հետ համատեղ աշխատանքի մի նոր հարթակ։

Ինչու՞ «Իմ ձայնը»։ Բոլոր բարդ իրավիճակներում, ծավալուն փոփոխությունների ժամանակներում շատ կարևոր է անհատական ձայնի գործոնը։ Դոմինանտ աղմուկին հնարավոր է հակակշռել անհատական ձայնով։ Իհարկե, լռելը հեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Մենք փորձելու ենք կարևորել անհատական կարծիք և ձայն ունեցող քաղաքացուն։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Իմ Ձայնը» ՀԿ

Համատեղ նախագիծ

Լրահոս
Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan