Պորոշենկոն հրաժարվել է ներկայանալ հարցաքննության

Պորոշենկոն հրաժարվել է ներկայանալ հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն չորրորդ անգամ հրաժարվել է հարցաքննության գնալ Հետաքննությունների պետական բյուրո, որը նախատեսված էր սեպտեմբերի 10-ին՝ Գերագույն ռադայում զբաղվածության պատճառով։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովանին:

«Չգիտես ինչու, Հետաքննությունների պետական բյուրոն հաշվի չի առնում Գերագույն ռադայի լիագումար նիստերի օրացույցը … Նրանք պետք է հասկանան, որ խորհրդարանում աշխատելը հարգելի պատճառ է հարցաքննության չներկայանալու համար», – ասել է Գոլովանը:

Փաստաբանը նաև ասել է, որ ինքը բյուրոյին այսօր ներկայացրել է Պորոշենկոյի ցուցմունքները: Գոլովանը չի նշել, թե կոնկրետ որ գործին է վերաբերում այդ հայտարարությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը հնարավոր էր համարել Պորոշենկոյի ձերբակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում