Բակո Սահակյանն ընդունել է Զարուհի Բաթոյանին
10/09/2019 16:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում