Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վերածել են հյուրանոցային համարի

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վերածել են հյուրանոցային համարի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոբի Ռիս Դեւիսը 45 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել Airbus A319 գնելու եւ այն որպես հյուրանոցային համար վերասարքավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Daily Mail-ը:

Շահագործումից դուրս բերված ինքնաթիռը նոր կյանք է ստացել: Այժմ օրական 220 դոլարով այնտեղ կարող են գիշերել բոլոր ցանկացողները: Արտասովոր շքասենյակները գտնվում են Հարավային Ուելսում:

Հանրանավի ներսում կա չորս մահճակալ, ջրացնցուղ եւ խոհանոց:

Ինքնաթիռն այնքան մեծ էր, որ այն տեղափոխելու համար ստիպված են եղել բաժանել երկու մասի: Կոնստրուկցիան կրկին հավաքելու համար Թոբին օգտագործել է շինարարական ամբարձիչ:

Արդեն աերոբուս է այցելել տասներկու ընտանիք, եւ բոլորն էլ գոհ են մնացել արտասովոր փորձից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում