AM | RU
USD
EUR
RUB

Մի շարք դեպքերում վարորդները զրկվելու են վարորդական իրավունքից

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Խորհրդարանը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից երեք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որն ավելի հայտնի է բալային համակարգի անցնելու անունով:

Նախագիծը ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով նախ մի շարք թվեր ներկայացրեց ավտովթարների մասին` նշելով, որ վթարների արդյունքում 2012 թվականից հետո անընդհատ աճ է գրանցվում: Դա վերաբերում է նաև բուն ՃՏՊ-ներին:

Քոչարյանի խոսքերով, տուգանքների խստացումը և գոյություն ունեցող գործիքակազմը ի զորու չէ լուծել հարցը:

Հաշվի առնելով երթևեկության ոլորտում առկա ռիսկերն ու վարչական իրավախախտումների աճի դինամիկան՝ նախաձեռնվում են հետևյալ փոփոխություները.

Վարորդական իրավունք ստանալուց հետո վարորդին տրվում է 9 միավոր, եթե 1 տարվա ընթացքում խախտումների արդյունքում 9 միավորն էլ սպառվում է, վարորդը 6 ամիս ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից, կասեցման ժամկետի ավարտից հետո կրկին տրվելու է 9 միավոր: Կրկին մեկ տարվա մեջ դա սպառելուց հետո վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է 1 տարի ժամկետով, իսկ վերականգնելու համար պարտավոր է լինելու քննություն հանձնել:

Ընդհանուր առմամբ երթևեկության ոլորտում թվով 100 զանցանքից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար: Դրանք ամենավտանգավոր խախտումներն են, որոնք ամենաշատն են հանգեցնում վիրավորվելու կամ մահվան: Խոսքը մասնավորապես վերաբերում է արագության գերազանցմանը: Միայն 2017 թվականին զոհվել է 127 մարդ, 2018-ին` 162 մարդ. «Արագությունը 11 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսվել են տուգանային միավորներ, իսկ 80 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 10 ամսից մինչև 1 տարի ժամկետով»:

Խստացում լինելու է նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Լրահոս
Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan