Դեպրեսիան 22 վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում

Դեպրեսիան 22 վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ավստրալիայի համալսարանի Ճշգրիտ առողջության կենտրոնի գիտնականները պարզել են, որ դեպրեսիան 22 տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ է հանդիսանում:

Դեպրեսիվ խանգարումն առաջացնում է սրտի իշեմիկ հիվանդություն, ասթմա, էզոֆագիտ, գաստրոէնտերիտ և միզուղիների համակարգի խանգարում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 337.536 բնակիչների տվյալները և օգտագործելով գենետիկական վերլուծություն՝ ստուգել են դեպրեսիայի և 925 հիվանդությունների միջև կապը։ Ավելի քան 20 դեպքերում դա ակնհայտ է եղել, ասվում է ուսումնասիրության մեջ:

Դեպրեսիայի հետևանքները նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել սննդին և, ընդհանուր առմամբ, հավատարիմ մնալ առողջ ապրելակերպին: Բացի այդ, նրանք հավատում են, որ կոմպլեքսային բուժումը թույլ է տալիս արագորեն մարդուն դուրս բերել հոգեբանական խանգարման վիճակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում