Վրաստանի նախագահն առաջարկում է ստեղծել երկխոսության չեզոք հարթակ

Վրաստանի նախագահն առաջարկում է ստեղծել երկխոսության չեզոք հարթակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է չեզոք հարթակ ստեղծել Վրաստանում քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների միջև երկխոսության համար՝ ելույթ ունենալով Թբիլիսիում Մակքեյնի ինստիտուտի միջազգային խորհրդաժողովում: Այս մասին գրում է Regnum-ը։

«Որպես Վրաստանի նախագահ, իմ աշխատանքի առաջին իսկ օրվանից և իմ երդման խոսքից ես կողմերին կոչ եմ անում հաշտվել», – ասել է Զուրաբիշվիլին:

Նա հավելել է, որ որոշել է չպատասխանել քաղաքական գործընթացում մասնակիցների հարձակումներին, հետևաբար, նա կարող է առաջարկել չեզոք հարթակ: Զուրաբիշվիլին նաև նախատեսում է արտասահմանյան գործընկերների ներգրավումը նման երկխոսություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում