Եղանակի քմահաճույքները

Եղանակի քմահաճույքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուն է տեղացել Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս երկու աստիճան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Տուշեթի ազգային բնայգում:

Տուշեթը հարեւան տարածաշրջանների հետ կապող միակ ճանապարհն անցնում է Աբանոյի լեռնանցքով եւ գտնվում է ծովի մակերեւույթից 2850 մետր բարձրության վրա: Ձնահյուսի եւ ձյան առատ տեղումների վտանգի պատճառով այդ ճանապարհը հոկտեմբերին փակվում է: Այն բացվում է միայն մայիսին: Ինչպես հայտնել է Շրջակա միջավայրի գործակալության երկարաժամկետ կանխատեսման բաժնի ղեկավար Խաթունա Կոկոսաձեն, վաղվանից Տուշեթում եղանակն աստիճանաբար կսկսի բարելավվել, իսկ սեպտեմբերի 12-ի այն կպարզվի: Այս սեզոնում Վրաստանում առաջին ձյունը եկել է օգոստոսի 25-ին Կազբեկում (Մցխեթ-Մթիանեթի տարածարջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում