Գյումրիում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուսական 102-րդ ռազմաբազայի 23- ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում