AM | RU
USD
EUR
RUB

Ահազանգ. Հայաստանում իշխանությունը պատմության մեջ առաջին անգամ փորձում է հեռուստաընկերություն խլել

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Դեռևս ամիսներ առաջ «Մեդիա պաշտպան»-ը հրապարակայնորեն բարձրաձայնել էր այն խնդիրը, որ հեռուստաընկերությունների ազատ գործունեությունը Հայաստանում վտանգված է: Այժմ խնդիրն ստացել է առարկայական բնույթ: «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում»,- այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան»-ը բոլորի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ՝ ըստ մամուլում տարածված լուրերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես իր քաղաքական շահերին ծառայող և իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություն ունենալ:

«Նույնիսկ նշվել են Հայաստանում մեդիաբիզնես վարելու փորձ ունեցող արտասահմանցի գործարարների անուններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել «MO TV» հեռուստաընկերությունը և այն վերածել վարչապետ Փաշինյանի քարոզչական գործիքի:

Սակայն, առքուվաճառքի գործարքը չավարտած, մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձաժողովը (ՀՌՀ) պատրաստվում է սանկցիաներ կիրառել «MO TV» հեռուստաընկերության նկատմամբ՝ զրկելով հեռարձակման արտոնագրից, և այդ հաճախականության վրա նոր մրցույթ հայտարարել:

Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի համար ստեղծվելիք հեռուստաընկերության գնորդները կարող են առանց «MO TV»-ին գնելու մասնակցել հաճախականության համար մրցույթին և առանց «MO TV»-ի սեփականատերերին վճարելու ձեռք բերել հեռարձակման արտոնագիր: Վտանգ կա, որ առքուվաճառքի շուրջ երկու մասնավոր տնտեսվարողների միջև ֆինանսական անհամաձայնության հարցը կարող է հանգուցալուծվել բիզնեսը խլելու եղանակով՝ պետական լծակների կիրառմամբ:

«Մեդիա պաշտպան»-ը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթի՝ պետական լծակների կիրառմամբ մեդիաբիզնես խլելու փորձի վրա: Միևնույն ժամանակ, «Մեդիա պաշտպան»-ն ամենայն ուշադրությամբ հետևելու է «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանն ու հանրությանն օպերատիվ կերպով ապահովելու է տեղեկատվությամբ: Խնդրի առնչությամբ առաջիկայում մենք պարզաբանումներ ենք խնդրելու «MO TV» հեռուստաընկերության սեփականատերերից, «MO TV»-ն ձեռք բերելու հավակնություններ ունեցող գործարարներից և ՀՌՀ-ից: Պարզաբանումները կտեղադրենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում»,- նշված է հաղորդագրության մեջ

 

Լրահոս
Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan