AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». «Ես դա համարում եմ անբարոյականություն»

 

«168 Ժամ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»: Նա նաև նշել էր, որ մեղավորներ լինելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն, և պատիժն անխուսափելի է։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։ «Ակնհայտ է, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «ջոկեր», երբ նա դրա մասին հայտարարեց այն օրերին, երբ խնդիր կար իր իշխանության հետ»։

Այս ընթացքում քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ, անհատ գործիչներ հայտարարում էին, որ խնդիր են տեսնում նաև նրանում, որ այդ հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հաշվի առնելով նրա քաղաքական «ոչ մաքուր» անցյալը: Առավել ևս, որ Ա. Քոչարյանը կոնկրետ սևեռվածություն ունի նախկին իշխանությունների նկատմամբ։

Ինչևէ, իշխանությունները Փաշինյանի հրահանգով այն ստեղծեցին և հասկացան, որ իրենց կենսափորձը և առհասարակ մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու-քննելու համար։ Այդ իսկ պատճառով որոշել են ներգրավել նաև Հայաստանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին ներկայացուցիչներին։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կկանչեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Արմեն Աշոտյանն ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել էր. «Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ …Ի դեպ, լավ կլիներ, որ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանը, եթե այն պետք է տեղի ունենա, լիներ ուղիղ եթերում»։

Նշենք, որ այս ընթացքում ապրիլյան պատերազմի զինվորների հետ անհայտ նպատակներով հարցազրույց-հարցաքննություններ են անցկացվում։ Նախկին զինծառայողների ընտանիքի անդամներից մեր թղթակցին պատմել էին, որ «դավթարով» տուն եկած երկու տղամարդ հերոս տղաներին ստիպել էին պատմել, վերհիշել ապրիլյան պատերազմի օրերին տեսածն ու ընկալածը՝ դրվագ առ դրվագ: Նրանցից մեկին հետաքրքրել էր անգամ հերոսներից մեկի վիրավորում ստացած մարմինը, բացել և զննել էին սպիները, բժշկական փաստաթղթերը, հետո անցել էին այդ օրերին կիրառված զենքերի մասին հարցադրումներին:

168.am-ի հետ զրույցում հերոսներից մեկը տարակուսել էր, որ զենք չտեսած մարդու են ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու՝ հաշվի չառնելով նրա չիմացությունը: Ասում էր՝ զրույցի ընթացքում ամեն զենքի անունը լսելիս՝ պաշտոնյան տեղում միանգամից ինտերնետով որոնում էր տալիս, որ նկարագրվող տեսարանների մասին քիչ թե շատ պատկերացում կազմեր: «Ռեալիթի շոուի» ժանրով աշխատող ինքնահռչակ քննող խումբը զինհաշմանդամներից մեկին նունիսկ համոզել և հարցաքննության համար մինչև Արցախ էր հասցրել իր մեքենայով:

Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ հանձնաժողովի գործունեությանը և ապրիլյան պատերազմի շուրջ տարածվող միֆերին՝ ասել է.

«Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել: Զինամթերքի առկա քանակը բավարար էր անգամ այդ օրերին դիրքերին մոտեցած հակառակորդի հարյուրապատիկ գերազանցող ուժերին ջախջախելու համար: Դրանք հաշվարկված նորմեր են, և այսօր էլ այդ հաշվարկով է զինամթերք տրվում զորամասերին: Ուզում եմ ընդգծել՝ ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա: Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ և այսօր:

Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում:

Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս՝ դա լիցքավորումն է: Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին»:

Անդրադառնալով այդ օրերին ծանր վիրավորում ստացած զինվորներին խոսեցնելու դեպքերին՝ Հակոբյանն ասել է.

«Շատ սխալ եմ համարում, երբ ձեր նշած դեպքերով վիրավորում ստացած զինվորների են խոսեցնում, որոնք հասկանալի պատճառներով իրավիճակից կարող են կցկտուր դրվագներ հիշել, կամ չհիշել ոչինչ, բայց բաներ փոխանցեն, որոնք ընդամենը վերցված են սրա-նրա էմոցիոնալ պատմածներից: Երկար ժամանակ վերականգնվող հիշողությունը ի մի բերող զինծառայողների են հաճախ խոսեցնում և բանակի մասին կարծիք են ձևավորում: Ես դա համարում եմ անբարոյականություն»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս
Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan