AM | RU
USD
EUR
RUB

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա». Թրամփ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ուրանի հարստացումը Թեհրանի համար կարող է «շատ, շատ վտանգավոր» լինել:

«Մենք չենք կարող Թեհրանին թույլ տալ միջուկային զենք ունենալ: Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենալու: Եթե նրանք (իրանցիները) մտածում են ուրանի հարստացման մասին, ապա կարող են մոռանալ այդ մասին»,- ԱՄՆ նախագահին մեջբերել է RT-ն:

Թրամփը նաև նշել է, որ Իրանը մեծ ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կապված է ամերիկյան պատժամիջոցների խստացման հետ:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:

Լրահոս
Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահ «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանն ամեն գնով ուզում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը «Հրապարակ». Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված. Վանեցյան «Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա «Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Փաշինյանի մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ «Փաստ». Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար) Եղանակը կտաքանա Թուրք-ադրբեջանական զինտեխնիկան Կարսում է (լուսանկարներ) ՌԴ դեսպանատունը դարձյալ «Հրապարակին» առնչվող հայտարարություն է տարածել Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին (տեսանյութ) Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ Բրիտանիան իր օգնությունն է առաջարկում Ադրբեջանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan