Ձերբակալվել են Շիրակամուտի տներից մեկում գողության մեծ կասկածվող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

Ձերբակալվել են Շիրակամուտի տներից մեկում գողության մեծ կասկածվող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Օրերս ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկում գողեր կան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա տեղեկությունը փոխանցել էր բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապել էր Շիրակամուտ։ Այս ընթացքում քրեական հետախույզը տեսել էր, որ այդ անձինք բնակարանից հափշտակած իրերը տեղավորել են իրենց մեքենայում և հեռանում են։

Օպերլիազորն անձական մեքենայով սկսել էր հետապնդումը։ Տուն մտած անձինք որոշ տարածություն անցնելուց հետո, հասկանալով, որ մեքենայով չեն կարող խուսափել հետապնդումից, այն գողոնով հանդերձ թողել էին ճանապարհին ու փախուստը շարունակել ոտքով։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հետագա միջոցառումներով պարզվել է մեքենայի և՛ վարորդի, և՛ ուղևորի ինքնությունը։

Շուտով նրանցից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Մյուսի՝ նույնպես 29-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա սեպտեմբերի 11-ին ներկայացել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում