Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել, կան զոհեր

Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառի մոտակայքում քաղաքացիներ տեղափոխող մեքենայի վրա ինքնաշեն ռումբերով հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել: Զոհվել է 7, վիրավորվել՝ 10 քաղաքացի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ թուրքական աղբյուրի տարածած տեղեկատվության՝ հարձակումը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:

Վիրավոր քաղաքացիներին տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոցներ: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է վիրավորներին և զրուցել նրանց հարազատների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում