AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղի ավերված եկեղեցին ու մեր արժեհամակարգը (լուսանկարներ)

 

Թուրքական տիրապետության տակ եղած ժամանակ Քարվաճառի շրջանում ավերվել են հարյուրավոր եկեղեցիներ ու խաչքարեր: Թուրքերն ամեն կերպ փորձել են ոչնչացնել հայկական հետքն այս տարածաշրջանից: Քարվաճառի շրջանի ամենաբարձրադիր' Ծար գյուղում կա ադրբեջանական ավերված դպրոց, որի պատերը շարված են եղել հայկական խաչքարներով: Նույն Ծար գյուղում երկու միջնադարյան հայկական եկեղեցիներ պահպանվել են միայն շնորհիվ այն բանի, որ նրանցից մեկը քուրդ մի ընտանիքի համար բնակավայր է դարձել, իսկ մյուսը նույն ընտանիքի համար ծառայել է որպես գոմ:
Այժմ շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ տարբեր շինությունների միջից պարբերաբար հայտնաբերում են հայկական խաչքարեր կամ դրանց մնացորդներ: Խաչքարերը թուրքերի համար ծառայել են որպես շինանյութ:

Վկայություններ կան, որ թուրքերի ձեռքով է ոչնչացվել նաեւ Քարվաճառ քաղաքի եկեղեցին. այդ տարածքում այնուհետ կառուցվել է ադրբեջանական թանգարան, որը եւս այսօր ավերակների մի կույտ է միայն:

Այն, որ թուրքը ոչնչացնում է մեր մշակույթը, նորություն չի մեր համար: Գրավելով հայկական տարածք' թշնամին միշտ էլ փորձել է նախ եւ առաջ ջնջել հայկական հետքը տվյալ տարածքից: Իսկ հայկական հետքը, նախ եւ առաջ, հենց հայկական խաչքարն ու եկեղեցին են:

Քարվաճառի շրջանն ազատագրվել է 1993 թ. ապրիլի սկզբին: Արդեն 20 տարի շրջանը վերադարձվել է իր տիրոջը' հային: Ենթադրվում է, որ հայ մարդը, հետ ստանալով իր հարյուրամյակով կորցրած հայրենիքի մի մասը, պետք է մեծագույն խնամքով ու սիրով վերաբերվեր դրան: Եւ ինչ խոսք, իսկապես այս շրջանում կան մարդիկ, ովքեր հատուկ հոգատար վերաբերմունք ունեն հատկապես տարածքի խաչքարերի նկատմամբ: Նրանք հավաքում ու թեկուզ հենց իրենց բակում են պահում խաչքարերի պատառիկներ, այցելում են լքված եկեղեցիներ, երբեմն' սեփական ուժերով ամրացնում եկեղեցու արդեն փլվող պատերը:

Սակայն ինչպես ամենուր, Քարվաճառի շրջանում էլ կան մարդիկ, ում արարքը ստիպում է մտածել, թե արդյոք հա՞յ է անողը…

Մի քանի օր առաջ շրջանի բնակիչներից այցելելով Նոր Վերինշեն գյուղի մոտ գտնվող 17-րդ դարի եկեղեցի, հայտնաբերել են այն քանդած: Եկեղեցու տարածքը ակնհայտորեն փորված է տեխնիկայի օգնությամբ: Ոստիկանությունը տեղեկացվել է գործի մասին, տարվում է հետաքննություն մեղավորներին գտնելու համար:

Ենթադրվում է, որ եկեղեցին քանդողը ոսկի է փնտրել այնտեղ…

Ու տեսնես ինչպե՞ս կարելի է հասկացնել այդ մարդուն, որ սեփական մշակույթը սեփական հայրենիքում ավերելն անմարդկայնություն է, որ նա նյութական գանձերի որոնման ընթացքում ոչնչացնում է ազգի դարավոր հարստությունն ու դիմագիծը:

Էլ ի՞նչ ասես այդ մարդուն, ում ձեռքը բարձրանում է հայկական եկեղեցու վրա, ով ավերում է իր ձեռքն ընկած մի բուռ հայրենիքը…

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan