Զելենսկին կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները
13/09/2019 13:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Արևմուտքին՝ շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ: Նա այս թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Կիևում՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ֆորումում: Այս մասին գրում է Tass-ը։
«Արևմուտքում որոշ մարդիկ խոսում են պատժամիջոցները հանելու մասին, քանի որ նրանք փող են կորցնում: Իսկ մենք կորցնում ենք մարդկանց: Քանի դեռ չկա խաղաղություն, պատժամիջոցները պետք է պահպանվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահն ու այս համատեքստում պատժամիջոցներն անվանել «հարկ խաղաղության համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում