Պաշտպանության նախարարությունում ստեղծվելու է հատուկ նոր մարմին. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարությունում ստեղծվելու է հատուկ նոր մարմին. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվելու է հատուկ նոր մարմին, որը կզբաղվի ոչ միայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, այլև վետերանների, ազատամարտիկների, պահեստազորի սոցիալական, ֆինանսական և առողջապահական խնդիրներով։ Միավորված մարմինը կոչվելու է Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ասուլիսին ներկա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն իր հերթին նկատեց, որ մինչև 2019 թվականի հունիս ամիսը ՊԵԿ-ից ստացված գումարներն ամսական միջինում 20 հազար դրամով ավելի են եղել՝ գուցե ի հաշիվ զբաղվածուիթյուն ունեցող անձանց աճով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում