Դավութօղլուն հայտարարել է իշխող ԱԶԿ-ից հեռանալու մասին

Դավութօղլուն հայտարարել է իշխող ԱԶԿ-ից հեռանալու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի չաղ» լրատվամիջոցը:

Դավութօղլուի հետ միասին կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել են նախկին պատգամավորներ և ԱԶԿ ղեկավարի նախկին տեղակալներ Այհան Սեֆեր Ուսթյունը, Սելչուք Օզդաղը և Ստամբուլի նահանգի նախկին ղեկավար Սելիմ Թեմուրջին:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ահմեթ Դավութօղլուն իր համախոհների հետ նոր կուսակցություն է հիմնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում