Կասկած չունեմ՝ դեսպան Մինասյանի մոտեցումը գալիք իրապես նոր Հայաստանի իշխանության փիլիսոփայությունն է լինելու

Կասկած չունեմ՝ դեսպան Մինասյանի մոտեցումը գալիք իրապես նոր Հայաստանի իշխանության փիլիսոփայությունն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Անցյալի, ներկայի և ապագայի, հին ու նորի մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև վերջիվերջո հայտնվեց գործիչ, ով իրերն իրենց անունով կոչելու համարձակություն ունեցավ:

Այո, մեր երկրի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցող, մեր երկրին ու ժողովրդին ծառայություններ մատուցած մարդկանց չի կարելի ուրանալ՝ անկախ իրենց գործունեության լավ ու վատից: Որովհետև նախկին առաջնորդների ուրացումը նշանակում է ինքդ հենց քո անցյալի ուրացում, քո անցյալի զրոյացում, քո անցյալի ոչնչացում:

Մինչդեռ, կարելի է շատ ավելի արդյունավետ և պատվաբեր ճանապարհով գնալ՝ հարգել քեզ նախորդածներին, հարգել նրանց վաստակն ու ձեռքբերումները, սխալներից դասեր քաղել և քեզ փոխանցած լավի վրա լավերի նոր հարկեր կառուցել: Կասկած չունեմ՝ դեսպան Մինասյանի հնի ու նորի, անցյալի և ապագայի վերաբերյալ մոտեցումը գալիք իրապես նոր Հայաստանի իշխանության փիլիսոփայությունն է լինելու:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում