Երկրաշարժ Շիրակում

Երկրաշարժ Շիրակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այսօր տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում