Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ)

Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՊաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի-5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։

Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում և պահեստազորի զորահավաք:

«Բացառիկ զորավարժություններ մարտական ներդաշնակմամբ, պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում: Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը», – նշել են նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում