Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԱնցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1421 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 421 մարդ (107 կին, 180 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1067 մարդ (320 կին, 544 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 59 բնակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում