ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ներիշխանական որոշակի պրոցեսներ ենք տեսնում, իսկ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին այս երկու օրը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հարաժարականին ու դրանից հետո հնչող հայտարարություններին։
Նրա խոսքով՝ առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, և դժվար է գնահատական տալ այն հայտարարությունների շուրջ, երբ տեղեկությունները սակավ են, լիարժեք չեն։
«Այս պահին դրությամբ ամբողջությամբ չենք տիրապետում ինֆորմացիային, թե ինչ է տեղի ունեցել։ Հնչում են տարբեր ակնարկներ, ենթատեքստեր, սակայն դրանց վրա հիմնված քաղաքական դատողություններ անելը լավագույն ճանապարհը չէ»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Ւվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ իրեն այս գործընթացում մեկ այլ հանգամանք է զարմացնում՝ հասարակական առճակատումը. «Երեկվանից Վանեցյանը դրաձել է քննադատության թիրախ, ամենաբուռն որակումների է արժանանում, ինչն ինձ համար տարօրինակ է»։
Ինչ վերաբերում է այս մեկուկես տարվա ընթացքում Արթուր Վանեցյանի գործուներության՝ Տոնոյանն ասաց. «ԱԱԾ այն կառույցն է, որ օգտակար գործողության գործակիցը գնահատելը շատ դժվար է, բայց մեր գնահատկանը բացասական չէ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում