Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում լիազորությունները կասեցվել էին քրեական գործ հարուցվելու կապակցությամբ, մի քանի օր առաջ դիմել է դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։

«Դատալեքս»-ում հրապարակված տվյալների համաձայն, հայցվոր Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել iravaban.net լրատվամիջոցը։

Սեպտեմբերի 13-ին ստացած հայցադիմումը նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին։

Առայժմ նիստ նշանակված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում