AM | RU
USD
EUR
RUB

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԵկեք մի քանի բան փաստենք, ամեն ինչ իր տեղը դնենք ու առաջ անցնենք։

Նախ, ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականն իր պարտքը գիտակցող, սպայի արժանապատվություն ունեցող մարդու արարք էր։ Նրա հրաժարականի տեքստը բովանդակային առումով շատ հագեցած էր ու լավ պատկերացումներ է տալիս այն մասին, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական այս կամ այն հարցը լուծելիս։ Դրանք որևէ ընդհանրություն չունեն արժանապատվության և մարդկային արդարության հետ։ Ու թեև շատ ուշ, բայց Վանեցյանն այնուամենայնիվ համարձակություն ունեցավ անելու այն, ինչը կաներ ցանկացած իրեն հարգող մարդ։

Հաջորդ քայլին, Վանեցյանը, կարծում եմ սայթաքեց։ Երիցս ճիշտ է Միքայել Մինասյանը, երբ ասում է, որ բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Խոսքը, իհարկե, Վանեցյանի այսօրվա հայտարարությունների մասին է, որոնք, անկեղծ ասած, շատ զարմացրին ինձ։ Կարծում եմ՝ ԱԱԾ տնօրենը սխալ ընկալեց իր պաշտոնը լքելու կապակցությամբ երեկվա մեր գովասանքի խոսքերը։ Ոչ ոք չէր ցանկանում նրան ինչ-որ տեղ ներքաշել։ Դա պարզապես ճիշտ քայլին տրված դրական գնահատական էր։ Երևում է՝ Վանեցյանը չդիմացավ այդ գովքին։ Մեծամտացավ ու, բնականաբար, սխալվեց։ Պոպուլիզմի կյանքը շատ կարճ է քաղաքականության մեջ, չէի ցանկանա, որպեսզի Վանեցյանն այդ դաշտում հայտնվի ու ժամանակից շուտ հեռանա ասպարեզից։ Նա պոտենցիալ ունեցող անձնավորություն է ու հիմա իրեն տրված է այդ շանսը։

Եթե արդար է, եթե սկզբունքային է, ուրեմն թող երկրորդ արժանապատիվ քայլը կատարի՝ պատասխանի Միքայել Մինասյանի հարցադրումներին. ինչու՞ է քաղաքական պատվերով գործեր կարել մարդկանց վրա; ինչու՞ է ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպել…

Կկարողանա՞ անցնել նաև այդ փորձությունը, ուրեմն իր ճանապարհը բաց է դեպի քաղաքական Օլիմպ։ Չի՞ կարողանա՝ ապաշխարության ուղին կա ու կա։ Զեղչերն էլ խոստացված են։ Ամեն ինչ հենց իր՝ Վանեցյանի ձեռքերում է։

Այս ամենով հանդերձ, ուզում եմ անպայման ասել՝ Վանեցյանի հարցում լիահույս եմ։ Ուստի և խորհուրդս հետևյալը կլինի, պարոն Վանեցյան. երեկ կատարեցիք ճիշտ ուղու առաջին քայլը, փորձեք չշեղվել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարվեց մեկնաբանել Սորոսի գրասենյակի մասին Արթուր Վանեցյանի հայտարարությունը Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական ՌԴ պետական սպառազինության նոր ծրագրի նախապատրաստումը՝ 2020 թվականից Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ Դավիթ Տոնոյանը մի շարք հրամաններ է ստորագրել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախախաձեռնող խմբի ասուլիսը Գոգավանի անցակետում վրացական կողմից արդեն 4 օր շուրջ 200 մեքենա է կանգնած Դպրոցում պայթուցիկ սարքի հայտնաբերման հետքերով ՀՅԴ երիտասարդները Բրյուսելում տհաճ անակնկալ ունեին Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ «Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանում կրակոցներ են հնչել Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ Եղեգնուտ համայնքի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan