Երկրում ոստիկանական բունտ է հասունանում

Երկրում ոստիկանական բունտ է հասունանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am«Ամենալավ պահը հենց վաղն է՝ ազատվելու Նիկոլի լծից: Բոլոր ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները միասին դուրս են գալիս փողոց և փակում բոլոր ճանապարհները: Նիկոլը հերթով ցանկանում է ազատվել չպղծված կադրերից, որպեսզի իր ազգադավ գործերը առաջ մղի: Խոսքս Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների մասին է: Եթե թասիբ ունեք՝ պաշտպանե՛ք ձեր ղեկավարներին, որոնք իրոք ազնիվ են եղել՝ և ձեր հանդեպ և հասարակ քաղաքացու հանդեպ»:

Մեջբերվածը Երևանի նախկին փոխոստիկանապետ Կարեն Մոնսիսյանի ֆեյսբուքյան գրառումն է։ Խորամուխ ես լինում նրա այս խոսքերի մեջ, հասկանում, թե ինչ աղետի առջև է կանգնած այսօր Հայաստանը։ Բանը հասել է նրան, որ ոստիկանական անհնազանդության մասին կոչն արդեն հանրային է հնչում։ Պատճառը՝ սպայի վիրավորված արժանապատվությունն է։

Հասկանու՞մ է արդյոք երկրի քաղաքական իշխանությունը, թե ինչ հանգրվանի է մոտեցել։ Դժգոհություններ կան ամենուր՝ հատուկ ծառայություններում, ոստիկանությունում, բանակում… ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը պայթեցուցիչ էֆեկտ ունեցավ։ Բոլորը սկսեցին բարձրաձայնել այն, ինչ պահում էին մտքում։ Հայաստանում ոտնահարված է սպայի ինքնասիրությունը։ Եվ Աստված չանի՝ հանկարծ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չկողմնորոշվի։ Պայթյունն անխուսափելի կլինի։

Ս. ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում