AM | RU
USD
EUR
RUB

Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից» վերնագրով հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։

Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բեւեռացումը։

Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ գործող իշխանության կողմից շարունակաբար շեփորվող հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։

«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։

Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։

«Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։

Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով եւ անձնական քինախնդրությամբ։

Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։

Քաղաքական եւ հասարակական կյանքում մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականտատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։

Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ, որը խարսխվում է յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սեւի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջեւ ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։

Շոուների հաղթարշավը հասել է բանակ։

Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։

Հակառակորդի կողմից ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։

Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում է: Կոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության եւ անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը։

Թեպետ ուշացած, բայց միեւնույն է՝ եղան։

Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը՝ որոնք արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից։

Պետության առջեւ ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։

Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետեւողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։

Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի համար։

Իսկ շինծու գործերով ու շոուներով ուղեկցվող «ուղեղների լվացումը» օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել եւս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում եւ ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որեւէ հեռանկար։

Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը եւ դրանում կհամոզվեք ինքներդ»:

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին Բողոքի ակցիա՝ Երևանում Ուկրաինայի դեսպանության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախում մտադիր են համաներում հայտարարել Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները Շոգ օրեր են սպասվում առաջիկա օրերին Եթե հետաքրքիր է՝ ահա՛ մեր հին օրենքը պատերազմում թշնամուն մահ պատճառողների մասին. Ռուբեն Մելիքյան Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Մարտիրոսյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan