Լարված իրավիճակ. Զոհվածների այրիները փակել են կառավարության շենքի մուտքը՝ ուղիղ

Լարված իրավիճակ. Զոհվածների այրիները փակել են կառավարության շենքի մուտքը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am«Պոռնիկի տղա»,-բղավեց զոհված զինծառայողի մայրը՝ Լուսինե Ավետիսյանը կառավարության շենքի դիմաց իրեն հրող ոստիկանին։

Այստեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչները։ Նրանցից մեկը փորձում էր մուտք գործել ոստիկանների կողմից փակված կառավարության շենքի դռնով, սակայն նրա ձեռքերը ոլորեցին, ուժով հետ հրեցին։

Քիչ անց Լ. Ավետիսյանը կտրեց կառավարության նիստին շտապող ՄԻՊ Արման Թաթոյանի ճանապարհը։ Ասաց՝ իրենց խնդիրը կապված է հենց վարչապետի հետ։ Թաթոյանը խորհուրդ տվեց իր մոտենալ կառավարության նիստից հետո, կամ էլ այցելել ՄԻՊ գրասենյակ։

«Արդեն մեկ ամսից ավելի է, մենք այս հարցը բարձրացրել ենք, սակայն ոչ մի արձագանք չի եղել»,-ասաց նա։

Թաթոյանն էլ խոստացավ խոսել կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ։ Պաշտպանի հեռանալուց հետո նա նստեց մուտքի դիմաց ու փակեց այն։ Ոստիկանների՝ վեր կենալու հորդորներն անտեսեց։ Նրա կողքը՝ գետնին նստեց նաև «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։


Ուղիղ միացումը՝ Թերթ.am

«Կառավարության անդամներից շատերը Եղնիկների, Ջաբրայիլի տեղը չգիտեն, թող գան, տանեմ դիրքեր, ցույց տամ»,-բարկացավ Մարգարիտա Խաչատրյանը։

Նա ընգծեց, կառավարությունը հայտարարել է՝ լինելու է ժողովրդի աչքն ու ականջը, այդ դեպքում թող բանակում զոհվածների ընտանիքներին էլ ուշադրություն դարձնեն։

«2008 թվականի մարտի մեկի զոհերի ընտանիքներին հատկացնելու են 30 մլն դրամ գումար։ Քավ լիցի, մենք մեր երեխաներին ուղարկել ենք բանակ՝ իրենց պարտքը կատարելու, բարի եղիր որդեկորույս մայրերին պատասխան տուր, ոնց ես աթոռակռվի, փողոցային կռվի համար հիշում ես 30 մլն-ը, իսկ զոհվածի ընտանիքներին ասում ես՝ ոչ»,-ասաց նստացույցի մասին հայտարարած Մարգարիտա Խաչատրյանը։

Նա ընդգծեց՝ մինչև վերջ նստելու է, քանի դեռ կառավարությունում որոշում չեն ընդունել, որ իրենց որդիներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանների ընտանիքներին աջակցելու մասին։

Հիշեցնենք, որ մի քանի հասարակական կազմակերպություններ կառավարությանն առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների վրա։

Ակցիայի մասին անոնսում նրանք նշել էին՝ զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել.
«Կառավարության շենքի մոտ կհավաքվեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում