Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։

Հիշեցնենք, որ Էդուարդ Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ։

Երեկ ավելի ուշ արդեն նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Էդուարդ Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին որոշումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում