«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, ե՛ւ Ամուլսարի հանքն է շահագործվելու

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, ե՛ւ Ամուլսարի հանքն է շահագործվելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ – Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումից: Մեր տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաեւ մանիպուլյացիաներ անելու մեջ, եւ խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։

Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, ե՛ւ Ամուլսարի հանքն է շահագործվելու: Ընդ որում, դա հենց այսպես, բաց տեքստով էլ ասվել է: Իրենց հերթին հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր հետո հայտարարել են, թե նման հանդիպումներում բան չի փոխվում, եւ բարձրաձայնվում են հարցեր, որոնք նախկինում էլ են բարձրաձայնվել, սակայն խնդիրների լուծումները չեն երեւում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթիայսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում