«Ժամանակ». Ցասման ալիք. ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ

«Ժամանակ». Ցասման ալիք. ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ

«Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։

ԵՄ դեսպանի հետ քաղհասարակության այս մի հատվածի ղեկավար Լարիսա Մինասյանը փորձ է անում Հայաստանի քաղհասարակության առաջամարտիկի դեր ստանձնել, բայց հաշվի առնելով վերջին շրջանի բավական խնդրահարույց իրողությունները՝ պետք է, հավանաբար, արձանագրել, որ հանդիպման կազմակերպիչները դեսպանին ուղղակի ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ։

Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջին անգամ է, որ ԵՄ երևանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված որևէ գրառում-նկարի տակ արված մեկնաբանությունները մի քանի օր շարունակ գրաքննվում և ջնջվում են»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում