Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Աճեմյանը

Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Աճեմյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Փարիզում 96 տարեկանում մահացել է հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Ժերարը՝ Շառլ Աճեմյան (Նուբար Աճեմյան)։ Այս մասին հայտնում lemonde.fr կայքը։

Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ 1957 թվականից ի վեր նկարահանվել է շուրջ 50 ֆիլմերում։

Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում և նրանց ընկերությունը հանգեցրել է այն բանին, որ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում։

Որպես ռեժիսոր նկարահանել է «Թշնամին խավարում», «Մարդկանց օրենքը», «Մաֆիային դավաճանած մարդը» ֆիլմերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում