AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը և դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, և սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։

Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր և վարկածներ հրապարակել, տիրաժավորել։

Խորհրդարանի, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավորներին էլ հանձնարարական է տրված սուր քննադատության ենթարկել Վանեցյանին, փորձել նրան վարկաբեկել:

Վերջին օրերի մամուլի և սոցցանցերի մոնիտորինգը փաստում է, որ հանձնարարությունը սկսել է ի կատար ածվել։ Չի բացառվում, որ դրա ամբողջական համակարգումն իրականացնում է անձամբ վարչապետը, քանի որ խնդիրը իսկապես լուրջ է։

Շրջանառության դրված կեղծ վարկածները հիմնականում բաժանվում են երկու խմբի.

1. Վանեցյանը փորձում էր հների հետ պալատական հեղաշրջում կատարել

2. Վանեցյանը խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս կոռուպցիոներներին բացահայտել։

Այս երկու խումբ հիմնական կեղծ վարկածներից հետո սկիզբ են առնում բազմաթիվ ենթավարկածներ՝ ամեն մեկը իր ֆանտազիայի չափով կատարում է հրահանգը։ Սկսած նրանից, թե հանդիպել է Ծառուկյանի հետ և մտնում է ԲՀԿ, մինչեւ՝ Միքայել Մինասյանի գրասենյակից ուղղորդված լինելը։

Ինչի՞ համար են այս վարկածները, և ինչի՞ համար է նման հրահանգը երկրի առաջին դեմքի մակարդակով։ Բացատրությունը բարդ չէ. Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, եւ դրա շարունակությունը դեռեւս պարզ չէ։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ հասկանալու և հաշվարկելու հետեւանքները, իսկ այդ ժամանակը պետք է լրացվի կեղծ վարկածներով. զբաղեցնել հասարակությանը մինչև իրավիճակի պարզումը։

Պարզ ասած՝ իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին։ Եթե հաջողվի դա իրականացնել, հետո կորոշի՝ հաջորդ փուլում ինչ անել։ Ի՞նչ պետք է անի Վանեցյանը. պահպանի սառնասրտություն այս փուլում, չընկնի իր համար ամեն օր հյուսվող հերթական տեղեկատվական թակարդը։ Հաջորդ փուլում էլ հանրության համար պիտի կետ առ կետ բացի իր հրաժարականի հիմնական ձեւակերպումները։ Քանի դեռ դրանք չեն բացվել, փաստարկված չեն ներկայացվել, իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար։ Իրականում պարտիան նոր է սկսվում։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին «Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ) Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները Իշխան Սաղաթելյանն՝ Արայիկ Հարությունյանին. Քեզ գերազանցեցիր, չափդ անցար Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը․ ԱԺ նիստը՝ ուղիղ Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս Տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար. Մարզական ֆեդերացիաների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը ՀՀ արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է ԱԺ-ում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվերակությունը. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան.Ուղիղ Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան ԱԺ-ն շարունակում է աշխատանքը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում... ԵՊՀ-ում շարունակվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել... Ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. ակադեմիկոսը՝ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին «168 Ժամ». Չեն վստահում քննչական մարմնին և իշխանություններին «Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա «Իրատես». 3-րդ համաշխարհայինին ենք մոտենում, իսկ երկրիդ «առաջնորդը» պոլիէթիլենային տոպրակներով ու ԱԱԾ-ի միջոցով սատանա որոնելով է զբաղված «Հրապարակ». ԼՀԿ-ում դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից «Իրատես». Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտների են նմանվում «Հրապարակ». Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել «Փաստ». Քրեական աշխարհն անհանգստացած է «Փաստ». Իշխանության ողջ ռեսուրսը ներդրվում է շոուների սպասարկման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է... Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan