AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 2014-ի հուլիսի 17-ին Քարվաճառի գյուղերից մեկում` Նոր Էրքեջում իր պապի կողքին հուղարկավորեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Նա սպանվել էր արոտվայրում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից։

17-ամյա երիտասարդն ընտանիքի 6 երեխաներից մեկն էր։ Հենց այդ տարի թղթերը հանձնել էր՝ զինվորական կրթություն ստանալու համար։ Ապագա զինվորականը սպանվեց հենց իր հողում ադրբեջանցու կողմից։

«Իմ խնդրանքն է մեր ղեկավարությանը, լրագրողներին, որ էդ թուրքերն Ադրբեջան չգնան։ Եթե Կարմիր խաչը տարավ, նրան հերոս են տալու»,-որդու հուղարկավորությունից հետո ասել էր Սմբատի հայրը։

Այսօր Բաքուն առաջարկել է խմբի անդամ հանցագործներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել իրեն՝ փոխարենը Երևանին տալով ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։ Քիչ առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրեց՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի որոշումը։ Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ Արցախում վճռական են, հայտարարությունն անընդունելի է, իսկ իրենք մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ ու նենգ խաղերը հասնեն նպատակին։

«Նամակը հասցեագրվել է Հայաստանին։ Պետք է պատասխան տա Երևանը, բայց այլ ձևով՝ ընդգծելով Արցախի անկախ ու սուբերեն հանգամանք լինելը»,-նշեց նա։

Բաբայանը չի էլ ցանկանում խոսել ադրբեջանցի հանցագործներին Բաքվին հանձնելու հետևանքների մասին։

«Ասենք մենք բաց ենք թողնում այդ հանցագործներին, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Սարսափելի հետևանքներ։ Առաջին հերթին, ո՞նց ենք մենք նայելու Ցականյանի ընտանիքի աչքերին, երբ նրանց երեխային սպանել են, մորթել են դիվերսանտները։ Ո՞նց ենք նայելու մյուս հազարավոր ընտանիքների աչքերին, ո՞նց ենք նրանց բացատրելու։ Երկրորդը՝ նրանց հանձնելը մեծ հարված է հասցնելու մեր պետականությանն ու պետականաշինության գործընթացին։ Ստացվում է, որ մեր իշխանության՝ դատական թևի որոշումը փաստորեն չեզոքացվում է ինչ-որ պայմանավորվածությամբ»,-ասաց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակը մի քանի հարցեր է հնչեցնում՝ ինչո՞ւ նման դատավարություն տեղի ունեցավ, փաստորեն պետք է ջնջե՞լ դատավարությունը, թափանցիկությունը, իրավապահների աշխատանքը։

«Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»,-նշեց նա։

Բաբայանն ընդգծում է, եթե Արցախն ասում է, որ մարդասպաններին, ահաբեկիչներին, չենք փոխանակում, դա չի նշանակում, որ չի ցանկանում վերադարձնել գերության մեջ հայտնվածներին։

«Դա ցավ է մեզ համար, գերության մեջ հայտնվածների փոխարեն կարող էր լինել մեզանից մեկը։ Բայց Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել նրանց։ Նրանք հանցագործություն չեն կատարել։ Աշխարհը, իրավապաշտպան կազմակերպություններըն ու իրավապաշտպանները պապանձված են, հասկանո՞ւմ եք։ Սաֆարովի պես տականքին, մարդասպանին վերադարձրել են, Հունգարիային վճարել են, ոչ ոք չի խոսում։ Հանցագործներին առաջարկում են բաց թողնել ոչ մեկ չի խոսում։ Նամակներն ուղարկում են միջազգային կառույցներին սեպտեմբերի 11-ին, երբ ամբողջ աշխարհն այդ օրը նույնացնում է ահաբեկչության հետ, ոչ ոք չի խոսում։ Բա ո՞ւր են իրավապաշտպանները, որ ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով հայտարարություն են անում, ճառեր են ասում, կարծես աշխարհի վերջն է։ Հիմա ինչի՞ չեն խոսում, թե ներսում, թե դրսում։ Մենք պետք է պահպանենք ու պաշտպանենք մեր պետականությունը, արժանապատվությունը, հարգենք մեր թափած արյունը»,-ընդգծեց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակն այսպիսի օրինակ է բերում, ենթադրենք Սաֆարովը նստած լիներ Արցախի բերդում, Ադրբեջանն առաջարկեր փոխանակել, ի՞նչ պատասխան էինք տալու, պիտի հանձնե՞ինք։

«Ամեն մարդ ցավը պետք է ընդունի որպես իր սեփականը։ Որևէ տարբերություն չկա Սաֆարովի ու այդ հանցագործների միջև։ Սա մեր պետականության դեմ հանցագործություն է։ Ցավալի է, որ բոլորը պապանձված են, հասկանում եմ՝ իրավապաշտպաններն ինչու չեն խոսում, բայց դա ևս մեկ անգամ կարևորում է, որ մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք, միասնական լինենք, ճիշտ աշխարհքաղաքականություն վարենք»,-կարծիք հայտնեց նա։

Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan