Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի

Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՅԴ կուսակցությունը սեպտեմբերի 21-ի երթին ընդառաջ հրապարակել է երթուղին։

«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրում ենք մասնակցելու ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ – Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառմանը:

Միջոցառումը կմեկնարկի Մատենադարանի հարակից տարածքից ժամը 17:00-ին: Մասնակիցները երթով կշարժվեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:

Երթի ավարտին ելույթով հանդես կգա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում