Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա

Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանի մոտ այս պահին ակցիա են իրականացնում ինչպես Քոչարյանի աջակիցները, այնպես էլ` նրա դեմ հանդես եկողները: Րոպեներ առաջ իրավապահները բերման ենթարկեցին մի քաղաքացու: Ոստիկանները հավաքվածներին զգուշացնում են, որ պետք է պահպանել համապատասխան նորմերը:

Նշենք, որ քիչ առաջ դատարան ժամանեց Յուրի Խաչատուրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում