Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա

Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այն, ինչ տեսնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում, դժվար է լավ սպասելիք ունենալ։ Սպասելիքն այն է, որ գոնե գրավը կկիրառվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա կարծիքով, մարդ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ իր հայրն ունենալով նման կենսագրություն, կարող է խուսափել կամ թաքնվել։ Լ. Քոչարյանի խոսքով, պարզապես վիրավորական է։

«Դատախազները, մյուսները, դատավորը, հանրության լայն զանգվածները, վստահ են, խուսափելու, թաքնվելու մասին խոսք լինել չի կարող։ Հինգ ամիս լինելով անազատության մեջ, ոչ մի բանով ոչ խուսափել է, ինքն է գնացել, ներկայացել է ամեն տեղ։ Այդ ամեն ինչը պարզ է, նպատակ ունեն դատը տարիներով ձգձգելով, գոնե այս ընթացքում պատժելու նկատառումներ ունեն»,- ասաց Ռ. Քոչարյանի որդին։

Նա նշեց, որ եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա, ամբողջովին տեղավորվում է քաղաքական ինչ-ոչ բաների մեջ։

Խոսելով ՍԴ շուրջ ստեղծված վիճակի մասին, Լ. Քոչարյանը նշեց. «Չափազանց պարզ է, թե ինչ է կատարվում։ Այն մարդիկ, դատավորները, կառույցները, որոնք 100 տոկոս այս իշխանության ենթակայության տակ չեն, ամեն ձևով ուզում են ձերբազատվել նրանցից, մեծ մասամբ կապված մեր գործով»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վեաբերյալ որոշումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում