Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը, ըստ որի, Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակից երթով շարժվեցին ԱԱԾ շենքի մոտ: Այս պահին նրանք բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ շենքի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում