Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Սպիտակ տանը հավաքված լրագրողներին:

Թրամփը մանրամասներ չի հաղորդել պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, իր հերթին, հայտնել է, որ բանկը Թեհրանի ֆինանսական միջոցների վերջին աղբյուրն էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը հայտարարել էր Թեհրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերի դեմ իրականացված հարձակմամբ, որի պատասխանատուն, ըստ ամերիկյան իշխանությունների, Իրանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում