AM | RU
USD
EUR
RUB

Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook.com2018 թվականի հեղաշրջումից հետո ագրեսիայով և թշնամանքով լցված Նիկոլն անմիջապես կյանքի կոչեց իր «Բռնեմ, փռեմ ասֆալտին և ծեփեմ պատերին » օպերացիան՝ մոռանալով, որ ինք էր ժամանակին հուժկու պայքարում իշխանությունների նման գործելաոճի դեմ:

Նիկոլը մարդկանց «բերանները» փակելու համար որպես իր ձեռքի մահակ սկսեց օգտագործել ոստիկանական և ԱԱԾ ուժերը (ի դեպ, հենց այստեղ էլ Նիկոլն ԱԱԾ-ն արժեզրկեց՝ սարքեց տրյապկա): ՀՀ-ում սկսվեցին համատարած հետապնդումներ և թիրախավորված պայքար նախկինների, այնուհետև նաև պարզապես Նիկոլին հակադարձողների դեմ: Դրսում գործի դրվեց մահակը, իսկ համացանցում՝ հայտնի ՊՈԱԿ-ի հայհոյող և մարդկանց վարկաբեկող ֆեյքերը:

Նիկոլը, լինելով «ՀԺ» գլխավոր խմբագիր, ժամանակին մարդկանց վրա հավաքած կոմպրոմատների (մեծ մասը սուտ) հիման վրա սկսեց գործեր հարուցել նախկինների դեմ: Անցել է 1.5 տարի և ոչ մի մեղադրանք այդպես էլ չի ապացուցվել: Աղմուկով հայտարարում էր, որ հանցագործ են, դիմակավորված բռնոցիների շոու պատրաստում, փռում ասֆալտին, բայց մի ծպտուն չէր հանում նրանց արդարացման մասին:

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կարգախոսի ներքո իշխանության եկած բռնապետն ագրեսիվ պայքար սկսեց նաև լրատվամիջոցների, իրեն հակադարձողների և իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների դեմ:

Հիշենք մի դեպք, որը «մոռացվեց»: Այդ բռնոցիների արդյունքում հունվարին Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացավ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի սեփականատեր Մհեր Եղիազարյանը: Նա 48 օր գտնվում էր հացադուլի մեջ և այդ ընթացքում «թավշյա և սիրաշատ» իշխանությունը նրան համապատասխան ուշադրության չարժանացրեց՝ ոտնահարելով վերջինիս անձի կյանքի և առողջության իրավունքը:

Մհեր Եղիազարյանն իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարում էր շինծու: Զարհուրելի է, որ այս դեպքը կոծկեցին, այլևս չեն խոսում այդ մասին՝ ջրեցին, իսկ ամենանողկալին այն է, որ Մհեր Եղիազարյանի մահը մոռացան նաև նրա կոլեգա հանդիսացող լրագրողները, որոնք մինչ օրս գեթ մեկ ծպտուն չեն հանում այդ մասին:

Ժամանակին լրագրող/գրչակ և ազատ խոսքի իրավունքի համար պայքարող Նիկոլի կողմից հարձակման ենթարկվեցին նաև այլ կայքեր, որոնց շարքում էին «Yerevan Today»-ը և «News.am»-ը:

Նիկոլի հրամանով փողոցներում ծեծի և բերման ենթարկվեցին երիտասարդներ, որոնք սև էին հագած, գետնին փռեցին և քաշքշեցին Քոչարյանի աջակիցներին, Իջևանում դաժանաբար ծեծի ենթարկվեցին իջևանցիները, իսկ վերջերս ականատես եղանք ոստիկանի
բռի պահվածքին, ով Գյումրիում ՀՀ քաղաքացուն քաշքշելով և անպարկեշտ, սեռական բնույթի հայհոյանքների ներքո խանութից դուրս էր «հրավիրում»:

Երեկ Նարեկ Սամսոնյանի լայվից տեղեկացա, որ Հերացի փողոցի վրա ոստիկանները կանգնեցրել են վարորդին, նրան մեղադրել խմած լինելու մեջ, ծեծի, այնուհետև բերման ենթարկել վերջինիս և կոտրել այդ մեքենայի ուղևորուհու մատը: Եվ այս ամենն արվել է միան մեկ բանի համար՝ մեքենայի հետնապակուն կպցրած #SutNikol #ՉՆիկոլ արտահայտությունների համար: Պատկերացնու՞մ եք…

Ու՞ր ենք հասել ժողովուրդ: Սա՞ էր ձեր ուզած «Նոր Հայաստանը»:
Բոլորին իրար հանդեպ թշնամացրեց, բաժանեց սև-սպիտակի, ՍՏՈՒԿԱՉ դարձրեց: Միացնում ես հեռուստացույցը, նայում ես կայքերը, ոնց որ Կրիմինալ քրոնիկոն դիտես: Պատկերացումն այպիսինն է, որ մարդը թունդ պայքար է մղում անարդարությունների, ապօրինությունների և հանցագործների դեմ: Շատ լավ է հնչում, բայց արի ու տես, որ այս ամենը ԼԱՎ ՓՉԱԾ ՓՈՒՉԻԿ Է:

Վերոհիշյալ «սուպեր արդար» մարդը, այս ամենի հետ մեկտեղ, ինչքան ուգալովնիկ կար բաց թողեց հերիք չէ, դեռ ազատ արձակեց և վերջերս նաև հանդիպեց ոստիկան սպանած, զինված, պետական շինություն գրաված ահաբեկիչների հետ:
Հա՜, երևի սպանված ոստիկանները Սերժի ոստիկաններն էին, փիսն էին և դա ժամանակին ոստիկանների վրա հարձակման կոչ անող Նիկոլի համար նորմալ է:

Արցախի մասին էլ չեմ խոսում՝ ինքներդ գիտեք, թե ինչ է կատարվում:

Մերօրյա Նիկոլին համեմատելով ընդդիմադիր Նիկոլի և հեղափոխական Նիկոլի հետ, հիշելով այն ժամանակ նրա խոսքերն ու խոստումները և այսօր նրա արած քայլերը, միանշակակ կարելի փաստել, որ գործ ունենք Նիկոլի 3 իրար հակասող երանգների հետ, ու շուտով կբացահայտվեն նաև մյուս երանգները:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ պետք է պարտադիր շարունակել տարածել #SutNikol հեշթեգը՝ ոչ միայն մեքենաների հետնապակիներին, գետնանցումներում և փողոցներում կպցնել, այլ նաև, հնարավորության դեպքում, հենց Նիկոլի ճակատին:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan