«Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին

«Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ոստիկանության 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ ՌԴ-ում: Նաև զարմանք էինք հայտնել, թե ինչպես կարող է մի պաշտոնյա, ում դեմ քրեական գործ էր հարուցված երկու տարբեր հոդվածներով, ներկայացնել Հայաստանը Ռուսաստանում:

Պարզվում է՝ Դավթյանը ունի բավական լուրջ հովանավորներ՝ ի դեմս ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանի, ով հոգացել է, որ Դավթյանը խուսափի քրեական հետապնդումից, և մոսկվաբնակ Արմեն Գինոսյանի՝ Մոնախի Արմենի, ով էլ հոգացել է մոսկովյան նշանակման մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում